|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այսօր Dasaran.am կայքում, որը միավորում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների բոլոր հանրակրթական դպրոցներին եւ ունի ընդհանուր առմամբ 1,107,346 օգտատեր (ուսուցիչ, աշակերտ, ծնող), գործարկվեց նոր «Դասեր» բաժինը. Yerkir.am-ին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Համահայկական առցանց հարթակն ուսուցիչներին հնարավորություն է ընձեռում անցկացնելու ուսուցման գործընթացը հեռավար տարբերակով` այդպիսով իսկ հետեւելով անվտանգության կանոններին երկրում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում եւ միաժամանակ ապահովելով դասապրոցեսի սովորական ընթացքն ու լիարժեքությունը:
Առավել մանրամասն տեղեկատվություն հեռավար ուսուցման «Դասեր» հարթակի վերաբերյալ ներկայացված է ուղղորդող տեսանյութում, որը կարելի է գտնել` անցնելով հետեւյալ հղումներով: