կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-08 16:59
Քաղաքական

«Z» կամ «V» տառերը կարող են ավելացվել հենց տեղում, իսկ երբեմն նույնիսկ՝ լինել ֆոտոշոփի արդյունք. դիտարկում՝ ռուս֊ուկրաինական պատերազմի մասին

«Z» կամ «V» տառերը կարող են ավելացվել հենց տեղում, իսկ երբեմն նույնիսկ՝ լինել ֆոտոշոփի արդյունք. դիտարկում՝ ռուս֊ուկրաինական պատերազմի մասին
Վերջին օրերի իրադարձությունները շատ հետաքրքիր ձևով վեր հանեցին պաշտպանական այն մարտավարության ՀԻՄՆԱԿԱՆ ԳԾԵՐԸ, որը ուկրաինական կողմը կիրառում է ընթացող պատերազմում: Վերջինիս էությունը կայանում է հետևյալում՝ ՀԻՄՔ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՄՐԱՑՎԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ, որոնք ռուսները այս կամ այն պատճառով դժվարանում են գրոհել, հսկողության տակ պահել շրջակայքը: Արդյունքում, փորձ է կատարվում սրընթաց արտելքների միջոցով հսկողության տակ պահել քաղաքի շրջակայքը՝ հարվածի ենթարկելով քաղաքի շրջակայքում գործող ռուսական առանձին ուժեր, թիկունքային զորամասեր և երթային շարասյուններ: Ի դեպ, մարտավարությունը իր արմատներով գնում է այդ թվում նաև ՀԱՅԿԱԿԱՆ ռազմական ավանդույթներ, երբ, օրինակ, այն դեպքում, երբ մեծաքանակ ուժը ներխուժում էր Հայաստան, մեր բանակը սկսում էր գործել ամրացված կետերից՝ ասեղային հարվածներով փորձ կատարելով կորուստներ պատճառել հակառակորդին և դուրս մղել նրան երկրից:
 
Այս մարտավարության հիմնական թերությունն այն է, որ միանգամից հակառակորդին է ԶԻՋՎՈՒՄ օպերատիվ նախաձեռնությունը, բայց կոնկրետ Ուկրաինայի դեպքում, քանի որ ռազմավարական նախաձեռնությունը Ռուսաստանի ձեռքում է, օպերատիվ նախաձեռնության կորուստը մեծ հաշվով այնքան էլ էական չէ: Իր հերթին, եթե այլ պարագայում հակառակորդը ձգտում է հարվածի ենթարկել ամրություններից դուրս գտնվող խաղաղ բնակչությանը և, կորուստներ պատճառելով վերջինիս, այդ ճանապարհով կոտրել ամրություններում պաշտպանվողների դիմադրական ոգին, ապա այս դեպքում ռուսները, հասկանալի պատճառներով, ՉԵՆ ԿԱՐՈՂ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՎԱՐՎԵԼ, այսինքն սույն մարտավարությունը կիրառող ուկրաինական կողմը ազատվում է հիմնական բացասական գործունից: Մեկ այլ բացասական գործոն է ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԸ: Իրոք, հակառակորդի տոտալ գերակշռության պայմաններում նման ասեղային հարվածներ հասցնողի ուժերը վաղ թե ուշ հյուծվում և սպառվում են:
 
Արդյունքում, ուկրաինական կողմը ընտրել է առկա պայմաններում ամենաարդյունավետ մարտավարությունը և այս առումով ՄԻԱՆՇԱՆԱԿ ԶԳԱՑՎՈՒՄ Է «Արևմտյան ձեռքը», իսկ ամենից առաջ էլ այն դառը փորձը, որը ամերիկացիներին բաժին հասավ Ֆալուջայում ու Մոսուլում, բայց որից իրենք կարողացան ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ:
 
Ի դեպ, ինտերնետում տարածվող վիդեոնյութերը և նկարները դիտարկելիս, ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ արվում է պնդում, թե խոսքը վնասված կամ ավար վերցված ռուսական տեխնիկայի մասին է, միշտ ունեցեք քննադատական մոտեցում, քանի որ, առանձին օրինակները հանած (Կազակ կամ Վագր ռազմամեքենաներ, Տ-64 տանկ և այլն), կողմերի տեխնիկան ԻՐԱՐ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄՈՏ Է, շատ հնարավոր է, որ սեփական ոչնչացված տեխնիկան ուկրաինական կողմը ներկայացնի որպես ռուսական կամ նույնիսկ՝ ռուսներից ավար վերցված: Այս առումով հիշեք նաև, որ հանրահայտ «Z» կամ «V» տառերը կարող են ավելացվել հենց տեղում, իսկ երբեմն նույնիսկ՝ լինել ֆոտոշոփի արդյունք: Տեսեք ներքևում՝ Տ-64 տանկն է, որը կիրառում են միայն ուկրաինացիները, բայց հարթակներից մեկում սա ներկայացվում է որպես ռուսներից ԽԼՎԱԾ ավար:
Դե իսկ ճակատներում… ռուսները կրծելով, դանդաղ առաջանում են: Տեսնենք…
 
Մհեր Հակոբյան
 
Ռազմական փորձագետ