Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ համացանցից գտած տեղեկությունների, կոպիտ հաշվարկով, 2011-ին սկսված սիրիական պատերազմում, Ասադի կողմից կռվում էին մոտ 350 հազար մարդ, այդ թվում՝ նաև ոչ կառավարական խմբավորումներ, իրանական ստորաբաժանումներ և այլն։
Այսինքն՝ Սիրիայի 18 միլիոնանոց բնակչությունից գոնե մեկ միլիոն մարդ էլ չհավաքվեց կռվելու համար։ Չնայած, որ երկիրը կործանումից փրկելու առումով և աղետի մասշտաբներով սիրիական պատերազմը պետք է որ հայրենական լիներ՝ միլիոնավոր մարդկանց մոբիլիզացիայով։ Համենայն դեպս, մամուլից ստացված տեղեկություններով, հայրենական պատերազմի դուրս գալու մոտիվացիա, միլիոնավոր սիրիացիների մասշտաբով, չի նկատվել։
Արցախյան վերջին պատերազմից հետո, հատկապես՝ մայիսի 12-ից և Գորիս-Կապան ճանապարհի հետ կապված դեպքերից հետո, Ռուսաստանին մեղադրում են, որ նա Ադրբեջանի նկատմամբ կոշտ քայլերի չի դիմում, Թուրքիայի հետ համագործակցում է, հարաբերություններ է լավացնում և այլն։
Այս կապակցության հարց ունեմ։ Հարցն էլ տալիս եմ, որովհետև ինքս պատասխանի առումով վստահ չեմ։
Եթե Ռուսաստանը, թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ կոշտ քայլերի դիմեր և ռուս-թուրքական պատերազմը դառնար անխուսափելի, ապա, եթե օբյեկտիվորեն գնահատենք, Հայաստանում, ասենք, ոչ պակաս, քան մեկ միլիոն մարդ ոտքի կկանգնե՞ր ռուս զինվորի հետ կողք կողքի թուրքի դեմ կռվելու համար։ Կամավորներ կլինեին, իհարկե, բայց խոսքը հենց համաժողովրդականի մասին է։ Համաժողովրդական նման մոտիվացիա կլինե՞ր կամ կծնվե՞ր, թե՞ ոչ։
Մեր ժողովրդի մոտ այդպիսի մոտիվացիա չլինելու դեպքում դա, կարծում եմ, երաշխավորված պարտություն կլիներ, և Ռուսաստանին, փրկվելու համար, կմնար միայն ատոմային պատերազմ սկսել։ Ավելին՝, Հայաստանում ժողովրդի ոչ բավարար մոտիվացիան և մոբիլիզացիան էական խանգարող գործոն կլիներ Ռուսաստանի համար, որովհետև նաև հոգեբանորեն դժվար կլիներ վարել պատերազմը։ Նրանցից շատերը, ովքեր այսօր տանը հանգիստ նստած մեղադրում են Ռուսաստանին կոշտ գործողություններ չանելու մեջ, ռուս-թուրքական պատերազմի դեպքում կմեղադրեն Ռուսաստանին, որ պատերազմ սկսեց և իրենց դժբախտություն բերեց։ Այդ տրամադրությունները, բնականաբար, դրսից արհեստականորեն կսրվեն։
Կարծում եմ, որ եթե Ռուսաստանը զգար, որ Հայաստանում ժողովրդի մոտ կա հայրենական պատերազմի բարձրանալու մոտիվացիա, ապա նա իր հաշվարկները այլ ձևով կաներ։
Գոհար Սրապիոնյան