|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուս-ուկրաինական ռազմական բախումների ռիսկ տեսնում եմ։ Եթե երկու կողմից 100-150 հազար զորք է կուտակվում, միշտ կա բախումների ռիսկ։ Միշտ կա ռիսկ, որ լոկալ ընդհարումից կարող է ավելի մեծ կոնֆլիկտ սկսվել։ Այս մասին փետրվարի 17-ին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական լարված հարաբերություններին։
«Այդ բախումներից մեզ համար որևէ լավ բան չի կարող լինել»,- հավելեց նա։
Երկրորդ նախագահի խոսքով՝ ՀՀ դիվանագիտական կորպուսի կողմից անհրաժեշտ է դիվանագիտական վարպետություն։
«Այն, ինչ արվում է մեր դիվանագիտական կորպուսի հետ․․․ Գրեթե բոլոր արհեստավարժ դիվանագետներին այսօր փոխարինում են մարդկանցով, որոնք պետք է դեսպանատունը սարքեն տրենաժոր, առնվազն՝ երեք տարվա համար ինչ-որ բան սովորելու համար»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։