| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում ներկայացվեց որոշում 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման մեջ փոփոխություններ անելու մասին, որով հնարավոր կլինի համարանիշներում օգտագործել G և X տառերը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են:
Հովիկ Աբրահամյանը նախագիծը ներկայացնող` փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն եկամուտ են ստացել այդ պետհամարանիշների վաճառքից: Վարդան Եղիազարյանը նշեց, որ այս պահին հստակ չի կարող ասել, բայց անցյալ տարի բավական մեծ գումար է եղել: «Այս գոյացած գումարները գնում են պետական տուրք»,- ասաց փոխոստիկանապետը:
«Արտաբյուջե է գնում, դուք եք ծախսում այդ գումարները»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը: