Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ, հայոց բերդաքաղաք Շուշին գրավելու անհաջող փորձերի ֆոնին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Շուշիի գրավումը» հայտարարելուց հետո, ադրբեջանական ԶԼՄ–ները լծվել են Շուշիի կեղծ գրավման վերաբերյալ հրապարակումներ անելու գործին։
Այսպես՝ ադրբեջանական հայտնի «ընդդիմադիր» Azadlıq կայքը Շուշիի մզկիթը պատկերող լուսանկար է հրապարակել, որին նայում է ադրբեջանցի ասկյար։ Ակնհայտ երևում է, որ ադրբեջանցի զինվորը Շուշիի պարսկական մզկիթի մոտ կարող է հայտնվել միայն համակարգչային copy-past գործողությամբ, իսկ լուսանկարն էժանագին ֆոտոշոփ է։
Թելեգրամյան և թիքթոքյան ադրբեջանական էջերն էլ տեսանյութ են հրապարակել, որում մի քանի ադրբեջանցիներ դրոշ են բարձրացնում ինչ–որ բերդի վրա՝ ցույց տալով, թե դե իբր Շուշիի բերդն է։