Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքական «փափուկ ուժի» ձևավորող և Թուրքիայում ռազմավարական մտածողությունը ակադեմիական մակարդակում հիմնավորող Ահմեդ Դավութօղլուն հատուկ այսօրվա մեր դեգեներատների համար իր «Ռազմավարական խորք»(Stratejik derinlik) աշխատության մեջ նշում է. «...Քանի դեռ Ադրբեջանը (Կովկասում) և Ալբանիան (Բալկաններում) չեն զբաղեցնի ուժեղ և կայուն դիրքեր տարածաշրջանում... Թուրքիայի համար անհնար կլինի մեծացնել իր կշիռը տարածաշրջանում» (էջ 127-128)։ Այս մ,ասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը:
«Այսինքն` Դավութօղլուն հստակ նշում է, որ ամեն գնով Ադրբեջանը և Ալբանիան իրենց տարածաշրջաններում պետք է հասնեն այնպիսի դիրքերի, ինչպիսին Ադրբեջանն այսօր փորձում է ամրագրել։
Ալբանիայի պարագայում ևս տեսնում ենք Կոսովոյի հարցում պարբերաբար ակտիվությունը, ընդհուպ մինչև հակամարտության վերսկսման աստիճանի։
Թուրքիայի հետ խաղաղ գոյակցությո՞ւն, հիմարություն է, քանի որ Թուրքիան արդեն իսկ ձևակերպել է իր «ռազմավարական խորքը», երբեմն փափուկ, երբեմն կոշտ ուժի միջոցով քայլելով դեպի այն»,- գրել է Պողոսյանը: