կարևոր
2194 դիտում, 1 օր առաջ - 2025-07-10 22:30
Հասարակություն

Եվ Մաշտոցի ձեռամբ Հայոց տառերը գրվեցին քարե տախտակի վրա

Եվ Մաշտոցի ձեռամբ Հայոց տառերը գրվեցին քարե տախտակի վրա

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց թարգմանինչներ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի հիշատակության տոնը:

Տոնի առիթով, Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հանդիսապետությամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:

Օրվա Պատարագիչն էր՝ Տեղերի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը:

Պատարագիչ հոգևորականը ներկա հավատացյալներին ուղղված իր քարոզում կարևորելով գրի և լեզվի նշանակությունը ժողովրդի կյանքում, հավելեց. «Այս տոնի մեջ է պարուրված հայ մարդու կյանքի, գործունեության, աղոթքի մտքի, հոգու, մարմնի զորացման և կյանքի մեջ հավերժական ճամփորդ լինելու գաղափարը։

Գրի և լեզվի տոնն ամբողջ աշխարհում տոնում ենք միայն մենք՝ հայերս, այս տոնը հայոց գրի, հայոց այբուբենի ծննդյան տոնն է։

Այն մտքի, որ թև առավ, ծնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թևածեց աշխարհով մեկ։

Այսօրվա ավետարանը գալիս է յուրաքանչյուրիս խրատելու։ Ղուկաս Ավետարանիչը ասում է ամենքիս մեր Տիրոջ խոսքը․«Մի վախեցիր, փոքրիկ հոտ, որովհետև քո Հայրը ուրախությամբ է տվել ձեզ երկնքի արքայությունը․․․»Ղուկաս ԺԲ 32»:

Սուրբ Պատարագին աղոթակից էին հոգևորականներ, Ղազարավանի մենաստանի միանձնուհիներ, Հայաստանի տարբեր վայրերից Օշական եկած ուխտավոր հայորդիներ:

Սուրբ Պատարագի ավարտին Թեմակալ Առաջնորդն իր պատգամը հղեց ներկա հավատացյալ ժողովրդին քրիստոնեական հալածանքների վերաբերյալ։