կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-20 16:32
Հասարակություն

Գերտերությունները մոլագար համառությամբ գնում են սեփական շահի հետևից, իսկ մենք՝ հայերս զբաղված ենք խաղաղության դարաշրջան բացելու կեղծ օրակարգով. Հասրաթյան

Գերտերությունները մոլագար համառությամբ գնում են սեփական շահի հետևից, իսկ մենք՝ հայերս զբաղված ենք խաղաղության դարաշրջան բացելու կեղծ օրակարգով. Հասրաթյան

Ապրում ենք մի այնպիսի պատմական ժամանակաշրջան, երբ գերտերությունները բացահայտ ու մոլագար համառությամբ գնում են սեփական շահի հետևից։ Իսկ մենք՝ հայերս զբաղված ենք «խաղաղության դարաշրջան》 բացելու կեղծ օրակարգով։ Այս մասին գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, որքան էլ բոլորիս համար դժվար ու գրեթե անհնար թվա, մեկն է՝ ցանկացած գնով պահպանել սեփական ԵՍ-ը և ազգովի նորից դառնալ այնպիսին, ինչպիսին կայինք ուղիղ 34 տարի առաջ...

Իսկ 34 տարի առաջ՝1988-ի փետրվարյան այս օրերին՝ պատմական երկար ընդմիջումից հետ, ինքներս մեզ վերագտնելով, ՄԵՆՔ վերստին դարձանք պայքարող տեսակ և մեր համազգային միասնությամբ, կարծես թե, ապացուցեցինք, որ ՀԱՅՆ ընդունակ է հաղթելու... Այսօր նորից այդ պատմական ՊԱՀՆ է՝ մեզ վերագտնելու և հանուն ԱԶԳԱՅԻՆԻ համերաշխ ու միասնական դառնալու ՊԱՀԸ... Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու կորցնել, բայց այս անգամ, թերևս, գուցեև վերջին անգամ...»,֊գրել է Հասրաթյանը։