կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-16 22:25
Քաղաքական

Այսօր մենք ազգովին դարձել ենք խելագարի համառությամբ այդ զանգվածին առաջնորդող վիժվածքի գերին. Սենոր Հասրաթյան

Այսօր մենք ազգովին դարձել ենք խելագարի համառությամբ այդ զանգվածին առաջնորդող վիժվածքի գերին. Սենոր Հասրաթյան

Այս լպիրշ ազգադավի կողմից իրականացվող խեղկատակությունների արդյունքում մենք ոչ միայն հայտնվել ենք կործանման եզրին, այլև շնորհիվ մեր ժողովրդի համբերատարության կամ, գուցե թե, անտարբերության, շարունակում ենք մնալ ավելի սարսափելի հետևանքներով հղի ազատ անկման մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Այս լպիրշ ազգադավի կողմից իրականացվող խեղկատակությունների արդյունքում մենք ոչ միայն հայտնվել ենք կործանման եզրին, այլև շնորհիվ մեր ժողովրդի համբերատարության կամ, գուցե թե, անտարբերության, շարունակում ենք մնալ ավելի սարսափելի հետևանքներով հղի ազատ անկման մեջ... Արդեն իսկ ակնհայտ է, որ հազարամյակների կենսափորձի տեր հայ ազգն այսօր չունի այն վեհությունն ու հպարտությունը, որոնցով նա ճանաչելի էր աշխարհին... Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք պարտվել ենք հերթական ճակատամարտում, այլ որ այդքանից հետո մեր ժողովրդին առաջնորդող այս թյուրիմացությունն՝ իր անհավասարակշիռ քայլերով, արդեն ոչ միայն մեր թշնամիների, այլ նաև միջազգային հանրության տեսադաշտում շարունակում է զրոյացնել մեր ազգային արժանապատվությունը... Հիշեք, մուրճով նախընտրական քարոզարշավ իրականացնող, «Գազպրոմի» աշխատակիցներին խումբ-խումբ դատող», սեփական քաղաքացիներին ասֆալտին պառկեցնող ու պատերին ծեփող խեղկատակին կարող է առանց լսելու համակրել անհասկացող զանգվածը, բայց ոչ երբեք քաղաքակիրթ աշխարհը... Այսօր մենք ազգովին դարձել ենք խելագարի համառությամբ այդ զանգվածին առաջնորդող վիժվածքի գերին, որից ազատվելը պետք է լինի յուրաքանչյուր հայի թիվ մեկ խնդիրը... Փորձեք ամեն մեկդ փրկել ձեր բաժին Երկիրը, որ վաղը չասեք մեղավորն աշխարհն է...»,- գրել է նա: