կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 17:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք ոչ թե խաղաղության դարաշրջան եք բացելու, այլ դժոխքի, քաոսի ու նոր կորուստների․ Ի․ Սաղաթելյան

Երբեք փորձ մի արեք՝ ձեզ համեմատել այն պետական գործիչների հետ, ովքեր քաոսից, զրոյից պետություն են ստեղծել՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում հայտարարությունների ժամին ամբիոնից ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Երկրում իրավիճակը նա ներկայացրեց այսպես․ աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ Հայաստանը կանգնած է բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև, երկրի իշխանության ղեկին հայտնված մի խումբ շարունակում է անցյալի ու ներկայի պատմությունը խեղաթյուրելով, նախկին ու ներկա անելով երկիրը տանել դեպի անդունդ։

«Ասում եք՝ «ապագա կա», բայց այդ ապագան զիջումով է։ Մենք ասում ենք՝ ապագա չկա զիջումով, խաղաղության անվան տակ երկիրը փորձում եք տանել նոր զիջումների։ Դուք ոչ թե խաղաղության դարաշրջան եք բացելու, այլ դժոխքի, քաոսի ու նոր կորուստների դարաշրջան։ Այս ամեն ինչը դուք փորձում եք ներկայացնել նախկինների ու ներկաների կռիվ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․