Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The New York Times պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանն ու դրան հետևած մարտերին։
«Անցյալ շաբաթ կրկին բռնկված ռազմական գործողությունները արտացոլում են լեռնային շրջանի շուրջ տասնամյակների թշնամանքը, սակայն հետևանքները կարող են շատ ավելի ընդգրկուն լինել»,-գրում է պարբերականն ու կատարվածը դիտարկում աշխարհքաղաքական համատեքստում։
Նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանի երկարամյա պաշտպանն է,, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ադրբեջանի առանցքային դաշնակիցն է և աջակցել է նրան 2020 թվականի պատերազմում։ Եվ չնայած ամերիկացի դիվանագետները ձգտել են պահպանել միջնորդի դերը, խոսնակ Նենսի Փելոսին անցած շաբաթավերջին մտավ պայքարի մեջ. այցելեց Հայաստան՝ ի աջակցություն և հայտարարեց, որ վերջին բռնությունները «նախաձեռնել են ադրբեջանցիները»:
Հոդվածագիրն ընդգծում է, որ Փելոսիի այս ուղևորությունը լայնորեն դիտարկվեց որպես քաղաքական քայլ նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ: Նրան ուղեկցում էին ներկայացուցիչներ Ջեքի Սփեյերը և Աննա Գ. Էշուն, երկուսն էլ ամերիկահայեր իր հայրենի Կալիֆորնիայի նահանգից, որտեղ հայկական մեծ համայնքներ կան:
Նշվում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի համար սա նուրբ ու զգայուն իրավիճակ է։
Այս վեճում Ռուսաստանը երկու դեր ունի՝ նախ միջնորդել է հրադադարի հաստատման համար, ապա երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։ Ստանձնած առաջին դերը մինչ այժմ օգնել է նրան խուսափելու երկրորդ դերի հնարավոր ծախսերից:
Նշվում է, որ Պուտինի՝ կրակը դադարեցնելու ու 2020-ի հրադադարը պահպանելու կոչից հետո կրակը չդադարեց, ինչի հետևանքով ԱՄՆ-ն ստիպված էր օգտագործել իր ազդեցությունը երկու կողմերի վրա՝ դադարեցնելու կրակը։ Վ. Պուտինը ռազմական օգնություն էլ չառաջարկեց։
«Մոսկվայի՝ Հարավային Կովկասում ուժ ցուցադրելու կարողությունը՝ Հայաստանին զենք մատակարարելու կամ ռազմական այլ աջակցություն ցուցաբերելու առումով կաշկանդված է Ուկրաինայում նրա վարած պատերազմով»,-նման կարծիք է հայտնել ռուս փորձագետ Արկադի Դուբնովը։
Հարավային Կովկասում Մոսկվայի՝ երկակի դերը պահելը կարող է ավելի դժվարանալ, եթե իրավիճակն առավել վտանգավոր դառնա։ Այժմ հայ և ադրբեջանցի զինվորականները գրեթե դեմ առ դեմ կանգնած են երկու երկրների միջև դեռևս չսահմանազատված պետական սահմանին։
Թուրքիան ասում է, որ կկանգնի իր դաշնակից Ադրբեջանի կողքին, և 2020 թվականին Ադրբեջանի ձեռքբերումները արտացոլում են թուրքական ավելի լայն աջակցությունը, քան նախորդ առճակատումներում։ Միաժամանակ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում։
«Համաշխարհային գերտերությունները խաղաղության կոչ են անում, բայց նրանցից ոմանք միևնույն ժամանակ բնական գազի կարիք ունեն»,-նշում է հոդվածագիրն ու հիշեցնում, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքնեն անցած շաբաթ երկու կողմերից պահանջեց վերադառնալ բանակցություններին ու կանխել հետագա ռազմական գործողությունները։
Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի ավագ գիշաշխատող Փոլ Սթրոնսկին նշել է, որ այդ հայտարարությունը տեղավորվում է Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահող երկրներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիանն, Ռուսաստանը, վերջինները մեղադրանքներում զգուշավոր են։ Ավելի լայն իմաստով, Վաշինգտոնը երկար ժամանակ է ձգտել ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում և Խորհրդային կայսրության անդամ այլ պետություններում:
ԵՄ-ն ջանքեր է գործադրում 2020-ից հետո խաղաղության գործարքի համար, օգոստոսի վերջին Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները բանակցություններ են ունեցել Բրյուսելում։
Բայց Եվրոպայի դիրքորոշումը արդանում է, քանի որ նա այժմ փնտրում է լրացուցիչ բնական գազի մատակարարումներ՝ լրացնելու ռուսական գազի պակասը, որն առաջացել է Ուկրաիանայում պատերազմական գործողությունների հետևանքով կիրառած պատժամիջոցների պատճառով։
Հուլիսի կեսերին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այցելեց Ադրբեջան՝ համաձայնագիր ստորագրելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այցի ընթացքում նա ասել է, որ Ադրբեջանը «վստահելի և հուսալի» է։