| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես 3-րդ կողմ ներգրավված Հայաստանից Եվրադատարանը կոնկրետ պահանջներ ուներ, Հայաստանն էլ իր հերթին էր շահագրգռված. այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ այս գործով ՀՀ-ն ներգրավվեց որպես երրորդ կողմ, քանի որ Եվրադատարանի ստորին պալատի վճռում առկա էին ձևակերպումներ, որոնք ընդունելի չէին Հայաստանի համար` դրանք կասկածի տակ էին դնում Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական հետազոտությունները, ընկալումները և այլն: «Հայաստանը խնդիր ուներ և հասավ իր ներկայացրած պահանջների կատարմանը»,- ասաց Թաթոյանը և թվեց Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող այն դրույթները, որոնք ՄԻԵԴ մեծ պալատի վճռով սահմանվել էին:
«Առաջին հերթին կարևոր նշանակություն ունի այն, որ վճռում Եվրոպական դատարանն ասում է, որ իրավասու չէ և չի միջամտելու միջազգային իրավունքում ցեղասպանության հարցի քննարկմանը: Այս հարցը ստորին պալատի վճռում չափազանց թույլ էր արտահայտված. ՄԻԵԴ-ն այն քննարկել էր ներպետական իրավունքի տեսանկյունից: ՄԻԵԴ-ն առաջին անգամ տվեց այն ձևակերպումը, որ հայերն ունեն իրենց նախնիների հանդեպ հարգանքի իրավունք, որ Ցեղասպանության զոհերի, նրանց ընտանիքների արժանապատվությունը պաշտպանելու իրավունքը ենթակա է պաշտպանության Եվրոպական կոնվենցիայով: Եթե սա համեմատում ենք Թուրքիային վերաբերող մյուս վճիռների հետ, ապա այն կարևոր նշանակություն ունի»,- ասաց Թաթոյանը:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ, իր հերթին, շեշտելով հիշյալ դրույթների կարևորությունը, օրինակ բերեց, որ եթե ինչ-որ անձնավորություն Եվրախորհրդի կազմի մեջ գտնվող պետություններից որևէ մեկում հայհոյի Հայոց ցեղասպանությունը, յուրաքանչյուր հայ կարող է պահանջատեր լինել: «Սա նոր իրավունք է, որը մենք՝ հայերս, ստացանք Եվրոպայում»,- ասաց նա: