կարևոր
5782 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-20 13:28
Հասարակություն

Ասում է՝ «գումարը գնում է բուժառուի հետևից», բայց իրականում բուժառուն է գնում գումարի հետևից․ Անուշ Պողոսյան

Ասում է՝ «գումարը գնում է բուժառուի հետևից», բայց իրականում բուժառուն է գնում գումարի հետևից․ Անուշ Պողոսյան

2023 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարարության 2023 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է Վարչապետին:

Սպասելի էր, որ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա պետական պատվերով բժշկական ծառայությունների մատուցման հարցերին: Նա հարց ուղղեց Անահիտ Ավանեսյանին. «Նախկինում այդ պրակտիկան մենք ունեինք, որ Նախարարությունը բաշխում էր գումարներ ըստ էության հայացողական որոշմամբ, հիմա այդ պրակտիկան ընդհանրապես դո՞ւրս է եկել, այսինքն օֆերտայի տրամաբանությամբ են գումարները բախշվում և բուժառուի հետևից են գնում, հիմա դա ամբողջովի՞ն այդպես է», հնչեց պատասխան` «Այո պարոն վարչապետ....»:

Հիմա պարզաբանեմ ինչ է «օֆերտայի» սկզբունքը: Պետական պատվերով ծառայությունների համար գործում է երկու տեսակի պայմանագիր՝ մեկը սահմանափակ բյուջեի սկզբունքով, որտեղ ներառված յուրաքանչյուր ծրագրի համար գումարի սահմանաչափ է ֆիքսված և հրապարակային օֆերտայի պայմանագիր, որով ամրագրված ծրագրերի մասով բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարներ չեն ֆիքսվում, այլ ֆինանսավորվում են փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Ներկայում ընդամենը 5 միջոցառումների մասով է գործում հրապարակային օֆերտայի պայմանագիր: Մնացած շուրջ 17 միջոցառումները, որոնց շրջանակներում ֆինանսավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց, ախտորոշված ուռուցքային հիվանդություներով հիվանդների բուժօգնությունը, շտապ օգնության ծառայությունը, վարակիչ հիվանդություների բուժումը և այլ:

Երեւի նախարարը չի հիշում, որ իր հրամանավ 2023 թվականին այդ 17 միջոցառումների մեջ, շուրջ 8 անգամ գումարների սահմանաչափերը վերաբաշխել է, իսկ հանրության առաջ հավաստում է, որ ամբողջովին «օֆերտայի սկզբունքով է» իրականացվում պետական պատվերը, այսինքն ո՛չ սահմանաչափ կա, ո՛չ վերաբաշխում:

Զավեշտ...

Ու դեռ ավելին, ասում է, որ «գումարը գնում է բուժառուի հետևից», իսկ իրականության մեջ, բուժառուն է գնում գումարի հետևից:

Ես փաստում եմ.

ա) գումարի սահմանաչափով նախարարի հրամանները կան և դեռ ավելին, նախատեսվում է, որ լինելու են նաև առողջության համապարակ ապահովագրության ժամանակ:

բ) Բազմաթիվ են բժշկական կենտրոնները, որոնք չունեն պետպատվեր, որոնց մերժել են պետական պատվերը և որ պետական պատվեր տեղադրող հանձնաժողովը որոշում է կայացնում «մերժել» հայտը՝ «նպատակահարմար չլինելու» հիմքով: ՀՀ վարչապետ` ձեզ խաբել են: Նույնիսկ այդ 5 միջոցառումները, որոնք «օֆերտայի սկզբունքով» են գործում, 2023 թվականի ձեռքբերում չեն: Այս ծրագիրը գործել է 2020 թվականից և այն «վերագրել» ընթացիկ տարվան, առնվազն արդար չէ:

Հ.Գ. ՍՏԻ ՈՏԸ ԿԱՐՃ Է.....

 

Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ