Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արիս Նալջը
Եթե Կարո Փայլանն այս շրջանում թեկնածու չառաջադրվի (կամ չկարողանա առաջադրվել), առաջիկա խորհրդարանում Ձախ Կանաչների կուսակցությունից (ՁԿԿ) հայ պատգամավորներ չեն լինի։ Սպասում էինք, որ «հայկական» քվոտայից մեկ այլ պատգամավոր կառաջադրվի։ Սակայն ինչ արած։
Մասիս Քյուրքչյուգիլ, ԹԱԿ-ի Ստամբուլի 2-րդ աստիճանի 13-րդ համարի պատգամավորի թեկնածու
Մարգրիտ Դիքմե ԺՀԿ-ի Ստամբուլի 3-րդ շրջանի 23-րդ համարի պատգամավորի թեկնածու
Ֆոտի Բենլիսոյ ԹԱԿ-ի Ստամբուլի 1-ին շրջանի 14-րդ համարի պատգամավորի թեկնածու
Էդիպ Արսլան, Ստամբուլի 3-րդ շրջան, 10-րդ համարի պատգամավորի թեկնածու
Գեորգ Ասլան, ՁԿԿ-ի Մարդինի 4-րդ համարի պատգամավորի թեկնածու
Սևան Սըվաջըօղլու, ԱԶԿ-ի Ստամբուլի 2-րդ շրջանի 9-րդ համարի պատգամավորի թեկնածու
Ահա մեր այն թեկնածուների ցանկը, ովքեր կարող են ընտրվել երկրորդ հարյուրամյակի խորհրդարանում…
Միգուցե ինչ-որ մեկը աչքիցս վրիպած լինի։
Հուսով եմ՝ կա:
Նախորդ շաբաթվա հոդվածումս գրել էի․ «․․․ընտրվող նախագահի հավանական թեկնածուի վրա մեծ աշխատանք է ընկնում։ Քանի որ մենք չկանք, «թողություն թվողների» իրավունքների պատասխանատվությունը ընկնելու է նրա ուսերին։ Այսպես, նիհալ-աթսըզներ, թյուրքեշներ հիշեցնող օգնականների հետ որքան կկարողանան սրանք անել․․․ Կամ էլ՝ ԼԱՎ կուսակցության նման կառույցների հետ…»։
Եթե վերլուծենք վերը նշված ցուցակը քաղաքականությանը ուշադիր չհետևողների համար, ապա ՁԿԿ-ի Մարդինի պատգամավորի թեկնածու Գեւորգ Ասլանից և ԱԶԿ Ստամբուլի պատգամավորության թեկնածու Դոկտ. Սեւան Սըվաջըօղլուից բացի, ցավոք, այլ թեկնածու կարծես թե չկա։ Երանի լիներ:
Եթե Կարո Փայլանն այս շրջանում թեկնածու չառաջադրվի (կամ չկարողանա առաջադրվել), առաջիկա խորհրդարանում Ձախ Կանաչների կուսակցությունից (ՁԿԿ) հայ պատգամավորներ չեն լինի։
Կցանկանայի անդրադառնալ այս խնդրին, որը «մերոնց» ներկայացվածության առումով համարում եմ կարևոր թերություն։
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ
Թեև հետաքրքիր դիլեմա է, որ հայերի ներկայացվածությունը խորհրդարանում կիրականացվի ԱԶԿ-ի կողմից, որը քննադատվում էր փոքրամասնությունների հանդեպ իր վարած քաղաքականության համար, «Հանրապետության երկրորդ հարյուրամյակում», որից վերջին շրջանում շատ է խոսվում և դարձել է կարգախոս, այն կարծիքին եմ, որ ԺԺԿ-ն այս առումով իր թերացումները կլրացնի ընտրություններից հետո ինքնաքննադատությամբ։
Հուսով եմ ինձ սխալ չեն հանի։
Երբ Կարո Փայլանը, Սելինա Դողանը և Մարգար Եսայանը ընտրվեցին պատգամավոր, մենք առաջին անգամ կարողացանք քաղաքականապես մեզ գալ այս լայն հասարակության մի մասը։
Խոսքս, իհարկե, միջին խավի մասին է: Այլապես մեծահարուստ հայերը միշտ էլ կարող էին դրամով գնել քաղաքական հարաբերությունները։
Ինչպես յուրաքանչյուր հասարակությունում, հարստությունը հաստատվել է պետության և փոքրամասնությունների միջև հարաբերությունների մեկ այլ մակարդակում: Սակայն այս ներկայացուցչությունն այնքան եղավ, որ կարող էր գնել հասարակության ներկայացուցիչների հարստությունը։
Երբ ձեր գումարը սպառվում է, դուք և ձեր ներկայացուցչությունն էլ են ավարտվում: Կամ էլ ձեր փողի աղբյուրն այնպես է կախված պետությունից, որ դուք կարող եք ներկայացնել ձեր հասարակությունը միայն այնպես, որ կպաշտպանի ձեր հարստությունը:
ԵՐԿՐՈՐԴԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Այս իրավիճակը փոքր-ինչ փոխվեց Կարո Փայլանի երկրորդ ժամկետ պատգամավոր ընտրվելով։ Այնքան, որ խորհրդարանի ներսում և դրսում նրա ակտիվ քաղաքականությունը այժմ նրան հասցրել էր ինքնությունից վեր մի տեղ: Ուստի, մինչ Փայլանը նոր շրջանում շարունակի իր քաղաքականությունը ԺԺԿ-ի կազմում՝ մենք ակնկալում էինք, որ նոր շրջանում «հայկական» քվոտայից մեկ այլ պատգամավոր կառաջադրվի։
Սակայն ինչ արած։
Երկրորդ հարյուրամյակի խորհրդարանի միակ հայ պատգամավորը, ամենայն հավանականությամբ, կլինի ԱԶԿ-ից։ Ինչ հեգնանք է, որ նա ամենայն հավանականությամբ կրկին ընդդիմադիր կլինի։
Այս նախագահն ու իր թիմը պաշտպանելու են ճնշվածների և ներկայացուցիչ չունեցողների իրավունքները։
Քանի որ մենք խորհրդարանում չենք, մեր ներկայացուցիչը նախագահն է, չէ՞։
Ահա թե միևնույն ժամանակ ինչ է նշանակում «թողություն»: Մի կողմից թողություն տալով, մյուս կողմից՝ չես կարող անտեսել մեզ։
Նկատի ունենալով, որ Քըլըչդարօղլուն մեկն էր նրանցից, ովքեր 2011 թ․ դիմեցին Սահմանադրական դատարան՝ ընդդեմ «Հիմնադրամի օրենքում» փոփոխության, որը ներառում էր փոքրամասնությունների հիմնադրամների սեփականություն ձեռք բերելու և նրանց ղեկավարների որոշման հարցը, մեր ճանապարհը երկար է։
Գիտենք, որ միայն 9 տարի անց՝ 2022 թ․ դեկտեմբերին, փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարողացանք անցկացնել։
Ինձ անհանգստացնում է նոր հարյուրամյակի հանրապետության դաշինքի մասնատված լինելը և ժողովուրդներից նրա քաղաքական հեռավորությունը։ Կարծում եմ, մի փոքր միամտություն կլինի կարծել, որ նրանք, ովքեր քաղաքապետ լինելու ընթացքում ժամանակ չեն ունեցել փոխելու հայկական և մուսուլմանական գերեզմանատների միջև 0,69 մ հեռավորության կանոնակարգը, նոր հարյուրամյակում կարող են դադարեցնել պետության քայքայված կառուցվածքը շտկելու փորձերը և ժամանակ հատկացնել մեր խնդիրներին։
Հուսով եմ՝ սխալվում եմ:
Իհարկե, մինչ Թուրքիայի մեծ-մեծ խնդիրներն են մեր առջև, չեմ պտտվելու գերեզմանատան կանոնակարգի շուրջ։ Բայց սա էլ պետք է նշել։ Որպես միկրոքաղաքականություն գերեզմանատան կանոնակարգն անգամ փոխել տատանվողները ինչպե՞ս են վերաբերվելու Թուրքիայի ավելի մեծ խնդիրներին։ Ամեն ինչ մանրուքների մեջ է։ Կարող է ինքնին փոքր լինել, սակայն մեծ նշանակություն ունենալ։ Դա ցույց է տալիս խնդիրների նկատմամբ ղեկավարության տեսակետը։
Իհարկե, մենք կազատվենք ներկայիս վերահսկողությունից։ Իհարկե, բոլորս միասին արժանի ենք ավելի լավ օրերի: Սակայն դեպի այս գեղեցիկ օրեր գնալիս ոչ ոքի չպետք է հետ թողնենք։ Կարծում եմ՝ պետք է առաջ գնալ հավաքելով ու ժողովելով, ոչ թե ցրելով ու բաժանելով։
Որքան ուրախացան հայերը 1908-ին սահմանադրական միապետության հռչակման համար։ Քաղաքական կուսակցություններում թուրքերին հավատացողների և չհավատացողների միջև ինչպիսի բուռն վեճեր էին տեղի ունենում։ Հայերեն պաստառներ բռնած «սահմանադրական միապետությունն ուրախությամբ ընդունած օսմանյան հայերի» մասին խոսելիս անհրաժեշտ է չմոռանալ դրան հաջորդած ցեղասպանությունը։
Այս քաղաքական գործիչները պետք է ձեռքից եկածն անեն, որպեսզի առաջին հարյուրամյակի՝ մեզ տված դասը երկրորդ հարյուրամյակ մտնելիս չկրկնվի։
Երանի՜ այն խոսքերը, որ Կարոն ասաց խորհրդարանում, ականջի օղ լինեին երկրորդ հարյուրամյակի խորհրդարանի համար.
«Կարծում էինք, որ երբ Աբդուլ Համիդը հեռանա, ժողովրդավարությունը կգա այս երկիր։ Այդպես չեղավ։ Եղավ ավելի վատը։ Հիմա էլ կարծում ենք, որ երբ Էրդողանը հեռանա՝ ժողովրդավարությունը կգա։ Դա մեր պայքարից է կախված»։
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net