|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վիրահայ հասարակական֊մշակութային գործիչ, ՀԱԵ Վիրահայոց թեմի խորհրդի նախկին անդամ Լևոն Չիդիլյանն անդրադարձել է Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ, այժմ տիրադավ դարձած Վազգեն (Էդուարդ) Միրզախանյանի վարքագծին` նշելով.
«Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ, շատ մեղմ ասած՝ տիրադավ Էդվարդ Միրզախանյանից, նույնիսկ սատանան վարպետության դասեր կարող է վերցնել:
Դավաճանության, սրբապղծության, քծնելու, ուրանալու, դավադրության, խաբեբաության, հավատացյալ հոտի գումարների գուղության լավագույն ուսուցիչ կարող է լինել... Եվ այս՝ զազրելի երևույթի մեջ որոշ մարդիկ ուզում են տեսնել Մեր Մայր եկեղեցու բարեփոխումը.... Մենք՝ Վրաստանի հայերս, լավ ենք ճանաչում և հիշում իր հանցագործությունները...»։