կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-16 17:40
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մշակութային գողությունների մեջ չեմպիոնը թուրքերն են. հադրութցի

Մեծ վախ ու մտահոգություն կա, որովհետեւ այդ ազգը, մշակութային առումով, տկլոր է, իր համար պիտի մշակույթ ստեղծի: Քանի որ, ի դեմս Արցախի, նրա ձեռքի տակ են անցել մշակույթով հարուստ շրջաններ, ամեն կերպ պիտի աշխատի մեր մշակույթը ներկայացնել որպես իրենը. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնողներից Լևոն Հայրյանը այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ տեղի ունեցած ակցիայի ժամանակ:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ այսօր քաղաքացիները,  հասարակական սեկտորի տարբեր ներկայացուցիչներ, Արցախից տեղահանվածներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով «կանխել Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը»:

Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են Արցախից զավթած տարածքներումհայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների ոչնչացման գործընթացը՝ պնդելով, թե հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են: Դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել: Ադրբեջանի կառավարության կարծիքով` «հայերը հետքեր են թողել ադրբեջանական հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ցանկանում է ժամանել Արցախ, Բաքվում ստեղծվեց պետական հանձնաժողով՝ ապացուցելու համար, որ Արցախում հայկական հուշարձաններ չկան:

Հայրյանը շեշտում է՝ մեր մշակութային գանձերն առաջին անգամ չէ, որ գողանում են, յուրացնում, սեփականացնում: Ըստ նրա՝ համաշխարհային մշակույթի պատմության մեջ գրում են հոդվածներ արմենոիդների զարգացած մշակույթի մասին, վերջում անպայման շեշտում, որ արմենոիդները հայեր չեն:

«Մենք՝ որպես մշակութային ազգ, նախնադարից սկսած, մեր դերն ենք ունեցել համաշխարհային մշակույթում, ավելի ուշ ժամանակաշրջանում  դա արտահայտվել է քրիստոնեության մեջ, եւ մեր դժբախտությունն այն է, որ շատ պետություններ, շատ ազգեր, իրենց դերակատարությունը չունենալով համաշխարհային մշակույթի զարգացման մեջ, մեր մշակույթի հաշվին ուզում են ինքնակայանալ»,- նշեց հադրութցին:

Մշակութային գողությունների մեջ չեմպիոնը, ասում է, թուրքերն են՝ վերցրել են Կոստանդնուպոլսի ամենամեծ եկեղեցին, սարքել իրենց համար մզկիթ: «Ոչ ամոթ ունեն, ոչ՝ հարգանք: Քանի որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի, ուզում են ազգ դառնա, իսկ դրա համար պիտի մշակույթ ունենալ, նրանք վաղուց են հարձակումներ անում մեր մշակույթի վրա: 8-րդ դրում հայոց արեւելյան կողմից մի բանաստեղծ ունեինք՝ Դավթակ Քերթողը, որը հայկական այբուբենի տառերով ակրոստիկոս է նվիրել Ջիվանշիրինին: Դավթակ Քերթողին սրանք սարքել են Դաղդաղի եւ հայտարարում են, որ իրենցն է»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան