Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ստեղծվել է «Նվիրակ» մշակութային հիմնադրամը, որի նպատակը մշակույթի բոլոր ճյուղերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն է։ Այս գաղափարի եւ նպատակի շուրջը մեկ հարկի ներքո երեկ հավաքվել էին մարդիկ, որոնց խոսքն ու տարիների վաստակը հետագայում հիմնադրամի ծրագրերի իրականացման հիմքն է լինելու։ «Այս ծանրագույն ժամանակաշրջանում յուրաքանչյուրս փայլուն գիտակցում ենք, որ հենց մշակույթն է կարեւորագույնը ազգապահպանման գործում։ Այս կառույցի ստեղծման գաղափարը ծագեց դեռեւս երկու-երեք տարի առաջ։ Սակայն համավարակը եւ պատերազմը մեզնից խլեցին ապրելու, արարելու, ստեղծագործելու ոգին։ Հետպատերազմյան շրջանում տարբեր ոլորտներին ուղղված ծրագրերը մեզ համար, եթե այն ժամանակ անհրաժեշտություն էր, այսօր արդեն՝ պարտք ու պարտավորություն»,- ասաց հիմնադրամի հիմնադիր Թագուհի Ղազարյանը։
Բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ հիմնադրամը մշակութային ոլորտում փոփոխություններ անելու լուրջ ծրագրեր ունի։ «Կարծում եմ, որ շատ լուրջ ծրագրեր են, եւ շատ մեծ բեռ է իր վրա վերցրել այս հիմնադրամը։ Եթե նույնիսկ իր ծրագրերի մի մասն էլ կամաց-կամաց կարողանա իրականացնել՝ արդեն հսկայական բան արած կլինի»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում «Նվիրակ» մշակութային հիմնադրամի հիմնադիր Թագուհի Ղազարյանն ասաց, որ հիմնադրամի շուրջը համախմբված են մշակույթի ակնառու գործիչներ՝ ՀՀ ժողովրդական գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանը, բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը, «Կամերային երաժշտական թատրոնի» ղեկավար Սամսոն Ստեփանյանը, դերասան, ռեժիսոր Դավիթ Հակոբյանը, Արտեմ Խաչատուրյանը, երգիչ, երաժիշտ Դավիթ Ամալյանը և այլք։
Մանրամասները դիտեք տեսանյութում։