կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 16:16
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հադրութն իմ ծննդավայրն է, այսքան տարի մի թուրք չեմ տեսել, որ ապրի այնտեղ․ 74-ամյա հադրութցի

Հադրութը միշտ հայի ձեռքին է եղել, 74 տարեկան եմ, Հադրութն իմ ծննդավայրն է ու այսքան տարի մի թուրք չեմ տեսել, որ ապրի Հադրութում. այսօր ՀՀ նախագահական նստավայրի առջև Yerkir.am-ի հետ զրույցում ասաց տիկին Նինան ու հուզված պատմեց, թե ինչպես են, հանկարծակիի գալով, լքել Հադրութը:

«Մեզ ասացին՝ շուտ արեք, 20 րոպե ձեզ ժամանակ։ Մի կերպ դուրս եկանք, հասանք անտառները, հետո մի կերպ՝ կրակի տակ, եկանք ու հասանք այստեղ։ Մեր շեն տուն ու տեղը,  ամեն ինչ թողեցինք այնտեղ ու դատարկաձեռն եկանք, հասանք Երևան»,- պատմեց նա։

Տիկին Նինայի միակ ցանկությունն է, որ Հադրութը հայի ձեռքին մնա․ «Ախր Հադրութը միշտ հայի ձեռքին է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում: