կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-02 18:08
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայացել է հադրութցի գրող Վիտալի Պետրոսյանի «Պատերազմի դուռը» գրքի շնորհանդեսը

Եղիշե Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում կայացավ հադրութցի բանաստեղծ Վիտալի Պետրոսյանի  «Պատերազմի դուռը» գրքի շնորհանդեսը: Բանաստեղծությունների ժողովածուն իր մեջ ներառում է ստեղծագործություններ պատերազմի օրերի, դրանից առաջ եղած իրադարձությունների, դեպքերի մասին։ Այն լույս է տեսելՀամազգային Հայ Կրթական և Մշակութային միության Արցախի եւ կենտրոնական գրասենյակների օժանդակությամբ։

«Գիրքը 250 տպաքանակ ունի, տպագրության օժանդակել է Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Արցախի եւ կենտրոնական գրասենյակները։ Երբ ունենք տասնյակ հազարավոր անօթեւան մարդիկ, մեր տղաները Բաքվի բերդերում են, 5000 զոհ ունենք, հազարովր վիրավորներ, իսկ Հայաստանի քաղաքական դաշտում շարունակում են բանջարեղեն վաճառել, երբ ունենք պառակտված եւ ռասսաների բաժանված հասարակություն, ավելի է կարեւորվում գրականության եւ արվեստի դերը»,-իր ելույթում, ըստ Yerkir.am-ի, նշեց  «Պատերազմի դուռը» գրքի հեղինակ Վիտալի Պետրոսյանը։

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանի խոսքով՝ բանաստեղծի ժողովածուները միության միջոցով տարածվել են նաեւ սփյուռքում, տպագրվել սփյուռքահայ մամուլում։

«Պատերազմից հետո, բնականաբար, չէինք կարող հետեւողական չլինել, թե որտեղ է գտնվում Վիտալին, ինչով է զբաղվում, եւ քանի որ մեր գրասենյակը պատերազմի օրերին եւ դրանից հետո կազմակերպում էր դասընթացներ, Վիտալիին, որպես Հայոց լեզվի ուսուցիչ, ներգրավեցինք մեր դասապատրաստման խմբակում։ Սա Վիտալիի հինգերորդ գիրքն է, այց ես ուզում եմ, որ այն նոր մեկնարկ լինի իր գրական կյանքում»,-նշեց Հերմինե Ավագյանը։

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով՝ այս գիրքը նոր աշխարհ է բացում բոլորի համար։

«Այս գրքում հրապարակախոսություններ են, որոնք շատերի մոտ լինում են խրատ։ Վիտալին իր հրապարակախոսությամբ խրատ չի տալիս մեզ, այլ ճանապարհ է բացում եւ մեզ տալիս է մեր հայրենիքին տեր լինելու, նրա կողքին լինելու եւ առանցքներ փնտրելու՝ հայրենիքին հենվելու համար»,-նշեց Ռուզան Առաքելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում