|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին ասել է, որ պատճառ չի տեսնում, որ կառավարությունները պարտադիր պատվաստում կիրառեն կորոնավիրուսի դեմ՝ հաշվի առնելով համաճարակի ծանրության նվազումը։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
«COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին քննարկումն արդարացված էր մի քանի ամիս առաջ: Բայց ես չեմ կարծում, որ հիմա պարտադիր պատվաստման մասին քննարկման ժամանակն է», - ասել է Ջենտիլոնին:
Նա նշել է, որ մահացության և հոսպիտալացումների ընդհանուր անկում կա ամբողջ Եվրամիությունում: «Մենք նույն ուղու վրա ենք՝ թուլացնել սահմանափակումները երկիր առ երկիր», - ասել է հանձնակատարը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ սկզբունքորեն դեմ չէ պարտադիր պատվաստմանը։
Ջենտիլոնին մատնանշել է կարմրուկի դեմ պատվաստումների մասին հրամանները և հավելել, որ յուրաքանչյուր կառավարություն պետք է որոշի այս հարցը։