կարևոր
781 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-07 13:26
Քաղաքական

Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան

Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Եվրահանձնակատար Կոսը շարունակում է ծաղրել Հայաստանի հանրությանը, հիմա էլ ցուցադրելով հայկական ծիրանից իբր թե իր պատրաստած մուրաբաները և հայտարարելով, թե ծիրանը խորհրդանշում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները՝ հանրության մեծամասնությունը քվեարկել է ԵՄ հետ մերձենալու օգտին:

Կոսը թերևս նկատի ունի ՔՊ օգտին քվեարկությունը, որը բացարձակապես Եվրոմիության մասին չէ: Ավելին, Կոսն ինքը Եվրոմիության մասին չէ: Կոսը, նրա ընկերուհի-գործընկերուհիներ Կալլասը, Ֆոն Դեր Լայենը, այլ՝ ընդամենը Եվրոմիության դեգրադացիայի մասին են, և ըստ էության այն մասին, որ Եվրոմիությունը տանում են պարզապես ուղիղ աղետի:

Ծիրանի մուրաբաներով ֆոտոսեսիայով աղետի են «հրավիրում» նաև Հայաստանը, հանրությանը կերակրելով զանազան մանիպուլյացիաներով, իսկ այդ ընթացքում Հայաստանը «թաղելով» ավտորիտարիզմի ճահճում:

Եթե դա է այն փոփոխությունը, որը հիացնում է Կոսին ու նրա ընկեր-ընկերուհիներին, ապա Հայաստանի այդ փոփոխությունների համար պարզապես պետք է միայն տագնապել»: