կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-14 14:37
Հասարակություն

Տարածաշրջանում ամենաքիչ պատվաստումն արվել է Հայաստանում, ու այս փաստի հետևանքներն անչափելի վտանգավոր են. Արմեն Մուրադյան

Տարածաշրջանում ամենաքիչ պատվաստումն արվել է Հայաստանում, ու այս փաստի հետևանքներն անչափելի վտանգավոր են. Արմեն Մուրադյան

ԵՊԲԸ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրում է պատվաստումների թեման չդարձնել շահարկման թեմա։ Նա նշել է, որ տարածաշրջանում ամենաքիչ պատվաստումն արվել է Հայաստանում, ու այս փաստի հետևանքներն անչափելի վտանգավոր են։

«Սիրելի քաղաքացիներ, կրկին ու կրկին խոսելով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի մասին՝ ընդգծել եմ, որ նոր շտամերը, որոնք վրա են հասնելու, շատ ավելի վտանգավոր են, շատ ավելի արագ են հասցնում վերակենդանացման բաժանմունքներ:
Ի նկատի ունեցեք, որ այն հասարակությունները,  որտեղ կոլեկտիվ իմունիտետը ձևավորված չէ՝ վարակի նոր շտամերը տարածվելու ազատ հնարավորություններ ունեն: 

Խնդրում եմ, պետք չէ ամեն ինչ վերագրել մեր ազգային սովորույթին՝ ամեն ինչում փնտրել քողարկված, գաղտնի գործողություններ:   Մենք ունենք հանրային կրթության և սոցիալական պատասխանատվության ցածր մակարդակ, որն առավել զարգածած է արևմտյան,  եվրոպական երկրներում», - նշել է պրոֆեսորը։ 

Նա ընդգծել է՝ հաճախ խոսվում է այն մասին, թե ինչպես երեխաների առողջության պահպանման դեպքում Իմունականխարգելման ազգային ծրագրի, մշակված ռազմավարության շնորհիվ Հայաստանում պատվաստումների ընդգրկվածությունը կազմում է 97 տոկոս: Մուրադյանը նշել է, որ իմունիզացիայի ծրագրի իրականացման ընթացքում չկային այնքան շատ սոցիալական ցանցեր, որքան այժմ։

«Բոլորին հասու չէր ցանցային լեզվով խոսելը,  անպատասխանատու հայտարարություններ անելը և այդ ժամանակ առողջապահական համակարգին հաջողվեց երկիրն ազատել այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են պոլիոմելիթը, դիֆթերիան:

Ինչ վերաբերում է պատվաստումների դեմ քարոզչության իրականացմանը նաև բուժաշխատողների շրջանում, ևս մեկ անգամ ուզում եմ ընգծել, որ բժշկությունը ձևավորվում է ապացուցողական դաշտում վերջին 30 տարիների ընթացքում: Այսօր մենք ունենք իրավիճակ, երբ երբեմն պետք է որոշումներ կայացնենք ապացուցողական բազայից դուրս: Մասնագիտական տերմինաբանությամբ ասած «անհետաձգելի թույլատրություններ», իրավիճակ, երբ պետք է փրկել կյանքեր․․․

Covid-19-ի հետ կապված վերջին իրադարձությունները երբևէ չեն կրկնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 

Մարդկությունը չի տեսել այսպիսի լայնածավալ արհավիրք, որը ծածկում է ամբողջ մոլորակը», - նշել է Արմեն Մուրադյանը։