Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Այսօր ԱԺ նիստում, խոսելով օրակարգի ընդհատված հարցի` կուտակային օրենքի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարության ներկայացրած նախագիծը լրամշակվել է, ավելացվել է նախաբան, թե այս փուլում, մինչև ՍԴ պահանջների կատարումը, նախագիծն ինչ հիմնական նպատակներ է հետապնդում: Նախագիծն առաջարկում է 76 հոդվածը ուժը կորցրած ճանաչել, ինչը նշանակում է, որ որևէ պատասխանատվություն չկա և չի կարող լինել նաև հունվարի 1-ից հետո գումար չփոխանցողների համար:
Պատգամավորի խոսքով` նախագծում երկրորդ առանձնահատկությունը այն է, որ առաջարկվում է հաշվի առնել քաղաքացիների կամաարտահայտությունը, եթե քաղաքացին համաձայն չէ, որ իր աշխատավարձից կուտակային վճարները պահվեն, ապա նա դիմում է տալիս, այդ դիմումն արդեն պարտավորություն է դառնում գործատուի համար, որ նա չհաշվարկի վճարները:
Չորս ուժերի առաջարկում հակառակ առաջարկն է եղել, որ քաղաքացին դիմում գրի այն ժամանակ, երբ ցանկանում է, որ իր աշխատավարձից կուտակային վճարներ պահվեն: «Դիմումատուի կողմից դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում պետք է նրան տրամադրվի գրավոր հավաստում` անօրինական հրահանգները կասեցնելու նպատակով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նաև նշեց, որ դրական ձեռքբերում է այն հստակեցումը, որ քաղաքացու կամաարտահայտության դրույթը ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ին, այսինքն` օրենքը հետադարձ ուժ է ստանում, եւ ովքեր չեն փոխանցել գումարներ, նրանք ազատվում են փոխանցելու պարտավորությունից:
«Սա նշանակում է, որ պարտադիր բաղադրիչը չկա, պարտադիր կուտակային համակարգը չկա»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ Դաշնակցությունը դեմ չի կարող լինել կառավարության այդ նախագծին: