|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի փոխարինելու ԱՄՆ ռազմավարական ուժերն ու հնարավորությունները Եվրոպայում և ստեղծելու իրական եվրոպական պաշտպանական միություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:
«Մենք պետք է պատրաստ լինենք Եվրոպայում ԱՄՆ ռազմավարական հնարավորությունները փոխարինելու եվրոպականով. դա ռազմավարական առաջնահերթություն է: Մենք պետք է նաև պատրաստ լինենք փոխարինելու այն պայմանագրային ուժերը, որոնք ԱՄՆ-ն ունի Եվրոպայում. դա առաջին քայլն է դեպի եվրոպական անկախություն», - հայտարարել է նա՝ կոչ անելով վերածելու Եվրամիությունը պաշտպանական միության:
Նա նաև նշել է, որ Եվրամիության երկրները պետք է մինչև 2035 թվականի վերջը 6,8 տրիլիոն եվրո ծախսեն սպառազինության համար, եթե կատարեն ՆԱՏՕ-ի շրջանակներում իրենց պարտավորությունները՝ կապված ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու հետ։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը ԵՄ երկրների գլխավոր խնդիրն է համարում «արտադրել, արտադրել և կրկին արտադրել» զենք: