կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-13 13:53
Արցախ

Ադրբեջանն ու Թուրքիան սկսում են կյանքի կոչել «Շուշիի հռչակագիրը»

Ադրբեջանն ու Թուրքիան սկսում են կյանքի կոչել «Շուշիի հռչակագիրը»

«Շուշիի հռչակագրով» Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բոլորովին նոր մակադրակի վրա են դրվում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարութուն է տարածել Թուրքիայի նախագահի վարչակազմը։ Հայտարարության մեջ նշված է, որ երկու ժողովուրդների ապագայի համար այդ փաստաթուղթը մեծ կարևորություն ունի և այն ներառում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ոլորտները՝ ներկայիս ու ապագայում նախատեսվող։

Հիշեցնենք, որ տխրահռչակ «Շուշիի հռչակագիրը», որը 2021թ․ հունիսի 15 –ին Ադրբեջանն ու Թուրքիան ստորագրել են Ադրբեջանի կողմից բռնազավթված Շուշի քաղաքում, վավերացրել են երկու երկրների խորհրդարանները։

Փետրվարի 12-ին «Թյուրքական երկրների կազմակերպության խորհրդի» պատվիրակության անդամների հետ հանդիպման Էրդողանը ստորագրել է որոշում «Շուշշի հռչակագիր»-ն ուժի մեջ մտնելու մասին։

Այսօր էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է ստորագրել «Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին» «Շուշիի հռչակագիրը» հաստատելու մասին օրենքը։