Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացների և ընդդիմության հնարավոր համախմբման վերաբերյալ Yerkir.am-ը կարճատև զրույց ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
-Պարո՛ն Սաղաթելյան, երկրում տիրող ծանր իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր և անհատներ ներկայացնում են իրենց դիրքորոշումներն ուն պահանջները, որոնք հիմնականում հանգում են գործող կառավարության փոփոխությանը: Սուր քննադատությամբ և կառավարությանը պատասխանատվության կանչելու պահանջ եք դրել նաև Դուք: Դաշնակցությունը հնարավոր համարու՞մ է ընդդիմադիր քաղաքական դաշտում համախմբումը և ի՞նչ ձևով:
-Իսկապես, երկրում իրավիճակը տագնապալի է: Իշխանությունը ձախողել է բոլոր ուղղություններով: Այն շարունակում է չընկալել ստեղծված ճգնաժամն իր ողջ խորությամբ և սրությամբ: Անընդունելի և դատապարտելի է նաև հնչող քաղաքական հարցադրումների վերաբերյալ իշխանության ցուցաբերած վարքագիծը: Քաղաքական հակադարձումներն արժանանում են հիվանդագին արձագանքի, որոնք արտահայտվում են քրեական գործեր հարուցելու շանտաժով և ռեպրեսիվ մեթոդներով քաղաքական ընդդիմությանը լռեցնելու փորձերով:
Այս իրավիճակում համախմբումն այլընտրանք չունի: Սակայն իրական համախմբումը կարող է տեղի ունենալ միայն հստակ օրակարգի շուրջ: Մեր համոզմամբ այդպիսի օրակարգը պետք է միտված լինի ճգնաժամը հաղթահարելուն և երկիրը զարգացման ազգային – պետական ուղեգիծ տեղափոխելուն: Այսպիսի օրակարգի առաջ մղումը պահանջում է լայն համախոհությամբ նախաձեռնող խմբի ձևավորում, որի հիմնական անելիքը պետք է լինի օրակարգի շուրջ ժողովրդական լայն աջակցություն ապահովելը:
Ի վերջո՝ իշխանության ձևավորման և այն փոխելու միակ իրավատերը ժողովուրդն է: