կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-28 15:45
Քաղաքական

Եթե չես կարողանում տեսակետներդ կյանքի կոչել, ուրեմն պետք չէ ուրիշին մեղադրել. Թևան Պողոսյանը՝ 4+4+4 ձևաչափի մասին

 Եթե չես կարողանում տեսակետներդ կյանքի կոչել, ուրեմն պետք չէ ուրիշին մեղադրել. Թևան Պողոսյանը՝ 4+4+4 ձևաչափի մասին

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում դիտարկումներ է ներկայացրել ընդդիմության ներկայացրած`  4+4+4 ձևաչափի մասին:

« 1. Այս ձևաչափը հնարավորներից մեկն է` ներկայացնելու տարբեր խմբերի մտահոգությունները ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:

2. Թե ով կմասնակցի հանդիպումներին, չեմ կարևորում: Գնահատականը լինելու է արդյունքը` արդյոք կարողացանք ամրագրել այնպիսի տարբերակ, որը կբարձրացնի հանրության վստահությունը ընտրական համակարգի հանդեպ: Գլխավորը արդյունքի հասնելն է:

3. Մի քանի տասնյակ ՀԿ-ներ իրենց միջից ընտրեցին 4-ին, որոնք, հուսով եմ, մնացածի կարծիքը նույնպես կներկայացնեն: Գլխավորը, որ այդ 4-ին հետո չզուգահեռեն այն սահմանափակման հետ, որը վերաբերվում էր դիտորդների և լրագրողների սահմանափակմանը: Հուսով եմ, որ գործընկերներս բաց կլինեն և կանեն դա պատվով: Իսկ մնացած այլ` հազարավոր ՀԿ-ները միշտ էլ կարող են իրենց առաջարկները ցանկացած այլ պատգամավորի միջոցով դարձնել քննարկման առարկա: Իմ պարագայում, արդեն 2-ը ներկայացրել են և նրսնց բոլոր առաջարկները իմ կողմից հնչեցվելու են: Էլի կլինեն, էլի կներկայացնեմ:

4. Իշխանական 4-ը, թե ովքեր կլինեն, կարևոր չէ, բայց գիտենք և տեսել ենք, որ իշխանությունը միատար չէ և նույնպես կարևոր է, որ նրանք էլ բերեն տարբեր կողմերի տարբերակները քննարկման սեղան: Բաց լինելը և լավագույն` բոլորի կողմից ընդունելի տարբերակը կնպաստի արդյունքին հասնելուն` հանրության վստահության բարձրացմանը:

5. Թե ովքեր կլինեն ընդիմության 4-ը, նույնպես կարևոր չէ, բացի նրանից, որ էլի նույնպես ներկայացնեն բոլոր ընդդիմադիրների կարծիքները` խորդարանական կամ արտախորհրդարանական: Ով վստահ է իր բանակցային հմտություններին, թող մասնակցի և արդյունք ապահովի: Ընդանրապես 131 պատգամավորներ ունեն հավասար հնարավորություններ ներկայացնելու գրավոր և բանավոր առաջարկներ. կան իրենք այս ձևաչափի մեջ, թե ոչ, չի փոխում իրենց ունեցած գործիքները: Վստահ եմ, որ 

6. Վերը նշվածից էլնելով առաջարկվող ֆորմատը լավ է, եթե աշխատի, բայց իր մեջ պարունակում է նաև արհեստական նկարագիր` այս ձևաչափում չեն բոլոր հարցերը լուծվելու, և եթե նույնիսկ այն չկարողանա հասնել ցանկալի արդյունքի, պետք չի թևաթափ լինել: Այլ հնարավորություններ էլ կան: Ժամանակն է դուրս գալ տեղում դոփելու և մեր մտածելակերպի փաք շղթայից: Ես ինքս միշտ կողմնակից եմ եղել, որ մարդիկ կարողանան լսել իրենց առաջարկների վերաբերյալ հակափաստարկները և հաջորդ քայլն անեն` այդ հակափաստարկից ելնելով, ոչ թե կրկնեն նույն պնդումը։ Եթե դու չես կարողանում նոր փաստարկներ բերել ու նոր տարբերակներ առաջարկել ավելի ճկուն ձեւով ու քո տեսակետը կյանքի կոչես, ուրեմն պետք չէ ուրիշին մեղադրել:

Հուսամ, որ սրանից հետո այս հարցի վերաբերյալ իմ լրագրող գործընկերները կներկայացնեն ամբողջական պատասխանս»,- գրել է պատգամավորը: