կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 14:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմությունը առաջարկներ կարող է անել, բայց դրանք կյանքի կոչել ընդդիմությունը առանձին չի կարող․ Արա Հակոբյան

Վաղը կլինի ընդվզման լուրջ ալիք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։

Նա անդրադարձավ հանրությանը հուզող խնդրին, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է մտադիր անել ընդդիմությունը։

«Երբ խոսում ենք՝ ինչ պետք է անել, այս դեպքում ակնկալվում է, որ ընդդիմությունը տարբեր ձևաչափերով ինքն է անելու ամենը։ Այո, ընդդիմությունը առաջարկներ կարող է անել, բայց այդ առաջարկները կյանքի կոչել ընդդիմությունը առանձին չի կարող, դրան պետք է մասնակցի ամեն առանձին մտահոգ և մեր երկրի ապագայով տարված, պայքարող քաղաքացի։ Այսինքն, մասնակցությունը անհրաժեշտ է»,-ասաց նա։

Արա Հակոբյանի համոզմամբ՝ ցանկացած ընդդիմադիր ձևաչափ չի կարող հասնել արդյունքի, եթե հայությունը չմասնակցի այդ պայքարին։

«Այդ պայքարը ընդդիմության համար չէ, այդ պայքարը իշխանության համար էլ չէ, այդ պայքարը ամեն մեկիս ապագայի համար է, այդ պայքարը Հայաստանի ապագայի համար է, դա պետք է խիստ անձնական դիտարկենք և մասնակցենք»,-ասաց Արա Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․