Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Վանյանը գրում է.
«Խոնարհվում եմ մեր նահատակների սխրանքի առջև։ թող այլևս մահ չլինի։
Սակայն եկել եմ ասելու հետևյալը․․․
1․ Թագավարակի տարածման պատճառով աճած, իշխանությունների ապաշնորհության, մեզ մասերի բաժանելու հաստատակամության, ատելության ու երկպառակության մթնոլորտի տարածման (ստագնացիայի) պայմաններում գտնվող Հայաստանը թեթևացած շունչ քաշեց մեր բանակի անասելի, անպատմելի, աննկարագրելի հաջողության շնորհիվ։
2․ Բանակը մեզ՝ միասնականության, միավորման մի նոր առիթ տվեց, ինչը՝ համաշխարհային աճող լարվածության, տարածաշրջանում՝ որոշ պետությունների ագրեսսիվ պահվածքի պատճառով կարող է վերջինը լինել։
3․ Չենք կարող չգիտակցել, որ այս հաղթանակի հիմքում բացի ռազմական ղեկավարության տաղանդի, առկա է նաև Նիկոլ Փաշինյանի առաջնային ներգործությունը, ինչի համար ես անձամբ ասում եմ՝ շնորհակալություն։
Շնորհակալություն, որ բանակը այս բարոյահոգեբանական վիճակում է։ Պատրաստ եմ(թերևս՝ պատրաստ ենք) ներելու հակահամաճարակային անհաջողություններն անգամ։
Ուստի․
Որպես ՀՀ քաղաքացի, սովորական մտավորական մարդ, որպես զինվոր ու հասարակական գործիչ, ով ավելի երկար է ապրել ու տեսել, քան Դուք, Ձեզանից պահանջում եմ՝
1․ Օգտագործել այս առիթը և միավորել ժողովրդին։
2․ Հաղթանակը չբաժանել հների և նորերի միջև։
3․ Միավորել սփյուռքն ու սկիզբ դնել աշխարհազորային կառույցների և ռազմական բնակավայրերի ստեղծմանը։
4․ Բարեփոխումներ կատարել ջրային ռեսուրսների ու ջրամբարների գործածության բնագավառում, ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ու թշնամի երկրին նվազագույն ծավալների բաց թողման նպատակով։
5․ Օգտագործել ատոմակայանի վերաբերյալ հնչած սպառնալիքներն ու Երևանը ադրբեջանական հայտարարելու փաստը, ոտձգությունը ՀՀ սահմանի վրա և անմիջապես դուրս գալ բոլոր անիմաստ և վնասակար պայմանավորվածություններից։
6․Ստեղծել ծանրակշիռ պետական, եկեղեցական, քաղաքական, մշակութային, մարզական, սփյուռքի, Հայ դատի գործիչներից, տաղանդավոր իրավաբաններից, քաղաքական վերլուծաբաններից կազմված հանձնաժողով, ինչպիսիք են վարչապետը, նախագահը, կաթողիկոսները, Պարգև սրբազանը, Արցախի այսօրվա և նախկին ղեկավարները, Հրանտ Մարգարյանը, Վազգեն Մանուկյանը, այլոք, նախկին նախագահները, Ձեր թիմակիցները և այսօրվա այլ վառ ու բազմաթիվ անհատականություններ, ու մշակել քաղաքական միավորող նորմերի և հասարակական համաձայնության հանձնաժողով, որի նպատակը պիտի լինի "Հիմնարար Հայակենտրոնության կանոնագիրքը" և ռազմական հաղթանակը ամրապնդելն ու Հայաստանի շուրջ անվտանգության գոտու ստեղծումը։ Եւ այս ամենը իրականացնելիս, առաջնորդվել մարդկանց անցած ճանապարհով, և ոչ թե նրանց քաղաքական ճամբարների պատկանելությամբ։
7․ Ռուսաստանի հետ բարելավել հարաբերություններն այն աստիճանի, որպեսզի կարողանանք երաշխավորված լինել արևմտյան սահմանների ապահովության մեջ։ Անձամբ ես շատ մեծ պատճառներ ունեմ ռուսատյաց լինելու, սակայն իրատես եմ, ու հասկանում եմ, որ մեր հյուսիսային դաշնակիցը անկախ մեր վերաբերմունքից, այս տարածաշրջանում իր դերն է տանելու, և եթե մենք իմաստուն չլինենք, տարածքներ ենք կորցնելու։
8․ Ամրացնել հարաբերությունները Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի․ Հունաստանի, Կիպրոսի, արաբական երկրների, բալկանների հետ, և նախաձեռնել հակաթուրանական բլոկի ստեղծում։
9․ Դադարեցնել քրեական գործընթացները։ ժողովրդին վերադարձնել օրենսդրական դաշտ։
10․ Հրավիրել հայ և օտարազգի ներդրողների կոնֆերանս ու նրանց առաջարկել պետության կողմից բարձր երաշխավորության փաթեթ։
11․ Դադարեցնել հեղափոխական երևույթները, անցնել բարեփոխումների։
12․ Կառավարությունից հեռացնել որոշ ձախորդների։
Մենք հիացած ենք մեր բանակով։ Հնարավորություն տվեք հիանալ Ձեր գործունեությամբ։
Դավիթ Վանյան Դեպի Արարատ»: