Փոխարժեքներ
13 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.27 |
EUR | ⚊ | € 426.81 |
RUB | ⚊ | ₽ 4.23 |
GBP | ⚊ | £ 505.39 |
GEL | ⚊ | ₾ 143.65 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախում շտապում են հնարավորինս շուտ սահմանադրական հանրաքվեն կյանքի կոչել, նախապես մտածում էին եկող տարի գարնանը հանրաքվե նշանակել, սակայն վերջին օրերին կարծես իրավիճակ է փոխվել, եւ կա տրամադրվածություն՝ մինչեւ տարեվերջ՝ դեկտեմբերի 20-22-ն ընկած միջակայքում, նշանակել սահմանադրական հանրաքվեի օրը։
Երեկ Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ է արել, որի օրակարգում «Ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերն են եղել: Նախագծով հնարավորություն է ընձեռվել, որ 44-օրյա պատերազմից հետո տեղահանված եւ Հայաստան տեղափոխված արցախցիները եւս կարողանան մասնակցելու հանրաքվեին: Հավանաբար, Հայաստանում կգործի միասնական ընտրատեղամաս, որը կտեղակայվի ՀՀ-ում գտնվող Արցախի օպերատիվ շտաբում։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններով ոչ միայն երկրում կառավարման համակարգն է փոխվում՝ դեպի նախագահական համակարգ, այլեւ տարանջատվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, ինչն այս իրավիճակում որոշակի ռիսկեր է պարունակում, քանի որ նախագահի հրաժարականի դեպքում խորհրդարանն էլ է ավտոմատ լուծարվում։ Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 տարվա ընթացքում, կլինեն խորհրդարանական ընտրություններ, թերեւս` տարվա առաջին կեսին, իսկ 2024-ին՝ նախագահական ընտրություններ։՛
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: