|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի պատճառով այս օրերին մեծ թվով երեխաներ են տուժել։ Այս մասին նշվում է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
«Լեռնային Ղարաբաղում և նրա սահմաններից դուրս շարունակվող հակամարտությունը սարսափելի և անընդունելի վնասներ է պատճառում երեխաներին: Երեխաների մահվան դեպքերի և վիրավորումների մեծ թվից բացի, վնասվել կամ ավերվել են տասնյակ տներ և դպրոցներ: Մեծ թվով երեխաներ և ընտանիքներ շաբաթներ շարունակ տառապել են ծայրահեղ հոգեբանական տրավմաներից և վշտից:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամենաուժեղ կերպով կոչ է անում անհապաղ կյանքի կոչել հումանիտար հրադադարը, որի շուրջ երկու կողմերը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին: Երեխաները, ընտանիքները և քաղաքացիական օբյեկտները, որոնց հետ նրանք կապ ունեն, պետք է պաշտպանված լինեն՝ համաձայն մարդու միջազգային և հումանիտար իրավունքների: Ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը լավագույնս բխում է բոլոր երեխաների շահերից»,- ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարության մեջ: