|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը year100.org անունով տեղեկատու կայք է կյանքի կոչել, որում կամփոփվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ ամբողջ աշխարհում կայանալիք միջոցառումների ցանկը. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, թուրքերեն: 2015 թվականին հրատարակված գրքերը, կազմակերպված համաժողովներն ու տարբեր միջոցառումները եռալեզու տարբերակներով հասանելի կլինի տեղեկատու կայքում:
Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանն ասել է, որ կայքը հասանելի է ոչ միայն ակադեմիկոսներին, այլև բոլորին: «Կայքը ոչ միայն լույս է սփռում անցյալի վրա, այլև մի կարևոր կարծիք հայտնում, թե կայանալիք միջոցառումների արդյունքում ապագայում այդ հարցն ի՞նչ ուղղություն կստանա»,- ասել է նա: