Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուժեղացնել քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողություններն ու ազդեցիկ դարձնել նրանց՝ հասարակության կարևորագույն խնդիրները լուծելու համար. ահա այս խնդիրն է դրված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմքում:
Այս նպատակով «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներ են անցկացվում ՔՀԿ-ների համար: Հուլիսի 25-ին Իջևան Տավուշի մարզի ՔՀԿ-ների ներկայացուցիչներին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ներկայացրեց նոր օրենքով սահմանված փոփոխությունները, ամրագրված պարտականություններն ու խնդրահարույց հարցերը:
Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ էապես կարևորելով կառուցողական երկխոսության դերը. «Բոլոր բարեփոխումները կարող ենք կյանքի կոչել, եթե ունենանք հզոր քաղաքացիական հասարակություն։ Եկել է ժամանակը, երբ քննադատելուց բացի ՀԿ-ները իրենց կարողությունների ներածին չափով ձեռք մեկնեն՝ վերհանված խնդիրները լուծելու հարցում։ Մեր կազմակերպությունը ոչ միայն խնդիրներն է տեսնում ու քննադատում, այլև համապատասխան փորձագիտական ներուժ տրամադրում՝ հանարային քաղաքականությունների փոփոխությունների կատարման նպատակով»:
Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորեց Հայաստանում և հատկապես Տավուշի մարզում Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեությունը, որը շուրջ 15 տարի ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման ուղղությամբ. «Կան շատ լծակներ, որ քաղաքացիական հասարակությունը կարող է իր ձեռքում պահել՝ հօգուտ մեր հասարակության: Մենք հուսով ենք, որ ԻՀԱ-ն կշարունակի ակտիվ աշխատանքներն այստեղ»:
Տավուշի մարզում քաղաքացիական հասարակությունը բավականին ակտիվ չէ. նման կարծիք հայտնեց «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» հյուսիսային մասնաճյուղի ներկայացուցիչ Էմիլիա Ոսկանյանը: Նրա խոսքերով՝ հասարակական կազմակերպությունների կարողությունների խորացման պահանջ կա հատկապես այս մարզում։
Միևնույն ժամանակ կարծիքներ հնչեցին, որ երիտասարդները հետաքրքրություն են դրսևորում տարբեր ծրագրերում ներգրավվելու և աշխատանքներ իրականացնելու համար: Իսկ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը կարող է հեղափոխական ազդեցություն ունենալ իրենց մարզում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է Ծրագրի թիրախային ոլորտներում մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա, ինչպես նաև Հայաստանում ՔՀԿ-ների՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու կարողությունների ուժեղացումը, հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներում մասնակցությունը, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման ու կենտրոնական պետական մարմինների հետ քաղաքականությունների մշակման գործընթացում կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: