|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
168.amը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանը մաս-մաս Ադրբեջանին նվիրաբերելու իր գործունեությունը: Սյունիքի մարզի մի շարք հատվածներ (Կովսական և այլն) առանձին, գաղտնի փաստաթղթով Ադրբեջանին հանձնելուց հետո, հիմա էլ մտադիր է Կապանից որոշ դիրքեր հանձնել թշնամուն: Ըստ մեր աղբյուրների՝ այս քայլը բացատրվում է հետևյալ կերպ. սահմանների ճշգրտում է կատարվում, Կապանի մի երկու դիրքերից հայկական բանակը պիտի նահանջի:
Ինչի՞ դիմաց է լինելու նահանջը, պարզ չէ: Բայց, որպես արդարացում, իշխանական ուժի ներկայացուցիչները տեղաբնակներին ասում են, թե ռուսական կողմի հետ համաձայնեցված է:
Ստացվում է, որ թեև դեռ պաշտոնական դեմարկացիա տեղի չի ունեցել, անգամ չի սկսվել գործընթացը, բայց Նիկոլ Փաշինյանը նոր նահանջներ է պլանավորում: