Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ակնհայտ է, որ արդեն երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի գործող իշխանությունը չի կարողանում հայկական շահն առաջ մղել և ցուցադրական մի քանի հայտարարությունները ոչինչ են, երբ դատում ենք արդյունքներով: Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Գուցե ռուսաստանյան հանդիպումից առաջ հանրության մոտ չափազանցված էին սպասումները, մանավանդ, որ դրան նախորդել էր ՌԴ նախագահի խոսքը՝ ուղղված Հայաստանի գործող իշխանությանն ու հայ ժողովրդին: Մարդիկ մտածում էին, որ այդ հանդիպման ժամանակ շատ ավելի արդյունավետ պաշտպանական համակարգ կառաջարկվի Հայաստանին: Բայց դատելով նրանից, որ մենք ունենք Նիկոլ Փաշինյանի պես մի անձի, ակնհայտ էր, որ մենք չէինք կարող միանգամից սպասել նման վարքագիծ:
Բայց շատ կարևոր էր, որ ՌԴ-ն, ինչպես նաև աշխարհը տեսավ, որ խոսքը, որն ուղղվում էր ժողովրդին, վերջինս պատրաստ է մոբիլիզացվել, և Արցախյան հանրահավաքը դրա ամենավառ ապացույցն էր: Շատերը գնահատում են, թե իբր արցախյան հանրահավաքում քաղաքական գնահատական չկար, բայց դա այդպես չէ, շատ հստակ կարմիր թելով անցնում էր, որ որևէ հայկական իշխանություն չի կարող և չպետք է որևէ ձևով կասկածի տակ դնի Արցախի ինքնորոշման իրավունքը:
Հիմա հերթը մերն է՝ ՀՀ քաղաքացիներինը, բովանդակ հայ ժողովրդինը և նոյեմբերի 5-ի հանրահավաքի իմաստը հենց սա է, որպեսզի մենք ազգովի կարողանանք համախմբվել և կոչ ուղղել աշխարհին, գերտերություններին ու նաև թուրք-ադրբեջանական սանձարձակ պահվածքին, որ հայ ժողովուրդը հանձնվելու պատրաստ չէ, հայ ժողովուրդը պայքարելու է իր իրավունքների համար և Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի»: