կարևոր
4753 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-19 23:25
Հասարակություն

Նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի գահավիժումը. Գեղամ Մանուկյանն ու Լեւոն Քոչարյանը հանդիպել են քաղաքացիների հետ

Նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի գահավիժումը. Գեղամ Մանուկյանն ու Լեւոն Քոչարյանը հանդիպել են քաղաքացիների հետ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Գեղամ Մանուկյանն ու Լեւոն Քոչարյան փետրվարի 19-ին Արմավիրում՝ ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում, հանդիպել են քաղաքացիների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը․

«Նրանցից շատերը Դիմադրության շարժման ամենաակտիվ գաղափարակիցներն են, պայքարում միշտ առաջին շարքերում էին եւ երբեք չէին նահանջում։

Ներկա էին նաեւ Արմավիրում հաստատված մեր արցախցի հայրենակիցներից։ Խոսեցինք ստեղծված իրավիճակի, ահագնացող վտանգների եւ անելիքների մասին։

Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա, ու պետք է կանգնեցնել երկրի, Հայրենիքի այս գահավիժումը, որի լուծման բանալին շարունակում է մնալ ազգադավների հեռացման հանրային օրեցոր մեծացող հանրային պահանջի իրականացումը»,- գրել է նա։