|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այս գարնանը Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին հայկական կողմից հրավիրվել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք հրավիրել ենք Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին։ Փաշինյանը հայտարարել է, որ մեր կողմից հրավիրված անձինք կարող են մասնակցել ֆորումին։ Ուրախ կլինենք։ Սա վստահության ամրապնդման քայլերի մի մասն է լինելու»,- TRT Haber-ի հաղորդմամբ՝ ասել է Չավուշօղլուն:
Նա նաև նշել է, որ համաժողովին կլինի նաև Ադրբեջանը, «թող Ադրբեջանն էլ, Հայաստանն էլ իրենց կարծիքը հայտնեն այստեղ և դրանք վստահությանն ուղղված քայլեր կլինեն»: