|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ-ն դեռ պաշտոնապես չի հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին` իր դպրոցում դասախոսություն կարդալու. լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ուրախ կլինենք, որ Տեր-Պետրոսյանը ընդունի մեր հրավերը»,- հավելեց նա` նշելով, որ կրթությունը գրաքննության չպետք է ենթարկվի:
Ըստ Աշոտյանի` անկախ նրանից` Տեր-Պետրոսյանի տեսակետն ինչպիսի մեկնաբանության կարժանանա հասարակության ճնշող մեծամասնության կողմից, այդ կարծիքը պետք է հարգվի: «Միայն ռասիզմը, բռնության կոչերը չպետք է ակադեմիական ազատության տակ հրամցնել, մնացած ամեն ինչը ակադեմիական ազատություն է»,- ասաց նա, ապա հավելեց. «Անկախ նրանից` մենք համաձայն ենք Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե` ոչ, նա մեծ գործ արեց: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի հարցը մտցրեց Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ: Միայն դրանից հետո, թե’ Հհանրապետականը, թե’ ՀՅԴ-ն, թե' այլ քաղաքական ուժեր անդրադարձան Արցախյան հիմնախնդրին»: