|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին աջակցել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին չմիանալու որոշմանը։
Նա դա բացատրել է վրացական տնտեսության թուլությամբ, ռուսական էներգետիկ ռեսուրսներից կախվածությամբ և տարածքային մոտիկությամբ։
«Մենք մեր կյանքով հաստատել ենք, որ Վրաստանը ենթակա է ռուսական ագրեսիայի։ Պատասխանատու կառավարությունն արդյո՞ք չպետք է զգույշ լինի այս գործընթացում։ Նրանք լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չունեն, որն իրականացվել է Ուկրաինայի հետ կապված։ Նրանք այստեղ են, նրանց գրավման արդյունքը տեսանելի է մայրուղուց, ամբողջ Վրաստանը գլխիվայր շուռ տալու համար կպահանջվի մի քանի րոպե։ Ի՞նչ եք կարծում, մենք տեղեկություն չունե՞նք, թե ինչ են անելու և ինչպես։ Բորելի հայտարարությունն արվել է երեկ՝ գուցե սա լինի հաջորդ «Վրաստանը»։ Ես չեմ ուզում տեսնել Թբիլիսիի ուղղությամբ շարժվող ռուսական տանկեր, չեմ ուզում տեսնել մայրաքաղաքի ու օդանավակայանների ռմբակոծումը: Ես ոչ ոքի չեմ վախեցնում, բայց սա ամենավատ իրավիճակն է»,- ասել է Զալկալիանին։