|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Aurora Prize նախագիծը դարձավ ավելի մասշտաբային, քան ծրագրվել էր. ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստաբնակ հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը:
Նա նշել է , որ ի սկզբանե ցանկություն կար օգնել հայերին` հաղթահարել տուժածի բարդույթը, որը հետապնդում է մեզ 1915-ի Ցեղասպանությունից ի վեր, հաղթահարել ներքին խոր ցավը:
«Մենք ցանկանում էինք ցույց տալ աշխարհին` ինչպես են սարսափելի ողբերգություն ապրած մարդիկ ողջ մնացել, ոտքի կանգնել և պատրաստ են օգնել նրանց, ովքեր կարիք ունեն: Սակայն շուտով պարզ դարձավ, որ այն, ինչ կատարվում է այսօր աշխարհում, այդ թեման արդիական է դարձնում յուրաքանչյուրի համար»,- մանրամասնել է Վարդանյանը:
Նրա խոսքով` Aurora Prize-ի թեկնածուների համար չկան ո'չ աշխարհագրական, ո'չ թեմատիկ, ո'չ ազգային սահմանափակումներ:
«Ուրախ կլինենք, եթե մի օր մրցանակը թուրք ստանա, որի գործունեությունը կհամապատասխանի մեր մրցանակի չափանիշներին»,- նշել է Վարդանյանը: