Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Այսօր` ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո, ՌԴ հանձնաժողովի ղեկավար Նիկոլայ Ռիժկովը հանդիպեց լրագրողների հետ:
Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանին կարելի է Ղրիմի հետ միասին մտնել ԵՏՄ, իսկ Հայաստանին չի կարելի Արցախի հետ ԵՏՄ-ին անդամակցել, Ռիժկովը պատասխանեց. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը… Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար` ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, և արդյո՞ք մենք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն հանձնել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչներն իրենք իրենց ազատ կամաարտահայտությամբ որոշեցին, որ պետք է մտնեն Ռուսաստանի կազմի մեջ: Ուրեմն ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք` ո՞չ, մի' մտեք ձեր հայրենի տարածք»:
«Եկեք` սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Եթե դա Հայաստանի տարածք է, ուրեմն մենք ուրախ կլինենք նրան տեսնել ԵՏՄ կազմում»,- հավելեց նա` հավելելով, որ ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ` Հարավային Օսիան, Աբխազիան և մյուսները չճանաչված պետությունները: