Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորին հրավիրում ենք՝ Արման Թաթոյանին, Ավետիք Չալաբյանին, կոչ ենք անում, հրապարակային դիմում ենք, մենք չենք ասում համախմբում որևէ քաղաքական ուժի շուրջ, մենք ասում ենք լայն միասնականություն, համախմբում Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության և պետականության պաշտպանության շուրջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Բոլորը պետք է գան, որովհետև դա ժողովրդի հանրահավաքն է, դա իմ և Դաշնակցության հանրահավաքը չէ, կամ մեզանից որևէ մեկի հանրահավաքը չէ, դա հայ ազգի, հայ ժողովրդի հայկական օրակարգով հանրահավաք է, հետևաբար հրավիրում ենք բոլորին, ուրախ կլինենք բոլորին տեսնել և ՛ հարթակում, և ՛ հրապարակում, որովհետև մեր երկրի առաջ կանգնած խնդիրները ընդդիմություն-իշխանություն դասական պայքար կամ մրցակցություն չէ, սա գոյաբանական խնդիր է։ Ով ունի հնարավորություն այս պայքարին մի բանով օգտակար լինի՝ պետք է մասնակցի, այսինքն ոչ միայն մասնակցի, այլ՝ ժողովրդին կոչ անի, գա և մտնի պատասխանատվության տակ՝ այս ծանր վիճակից դուրս գալու համար։ Մենք արդեն հոգնել ենք ստատուսով պայքարողներից, իջե ՛ք փողոց, կանգնե ՛ք ժողովրդի կողին, պատասխանատվություն ստանձնեք այս ճակատագրական պահին, դա վերաբերվում է բոլորին»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Հայաստանում կան մի շարք գործիչներ և անհատներ, որոնք այ ընթացքում պայքարել են իշխանությունների դեմ, բայց դա այլևս բավարար չէ, ըստ նրա՝ պետք է լայն համախմբում։
Անդրադառնալով «Դիմադրության» շարժման անցած ուղուն` Սաղաթելյանն ասաց, որ մոտ 2 ամիս ՀՀ նորանկախ պատմության մեջ «Դիմադրություն» շարժումը ամենաերկար շարժումն է եղել։
««Դիմադրություն» շարժման անցած ճանապարհի ու արածի գնահատականը պատմությունն է տալու։ Այն, ինչը, որ արել ենք, եթե արած չլինեինք՝ այսօր արդեն երկիրը կապիտուլացված, վերջացված կլիներ, դա փաստ է։ Այդ մասին խոսել է Էդրողանը, Ալիևը, Հաջիևը։ Իրենք են ամեն օր հայտարարել, որ Հայաստանում դեռ կան ուժեր, որոնք դիմադրում են և թույլ չեն տալիս, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, իրենք իհարկե կապիտուլյացիա բառի փոխարեն խաղաղություն են նշում։ Եթե կա մեկը ով կարող է այս ամենն ավելի արդյունավետ անի, մենք կգնանք կկանգնենք իր կողքը»,- ավելացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։