կարևոր
4144 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-01 15:10
Քաղաքական

Սերդար Քըլըչը Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հանդիպել հաջորդ շաբաթ Երևանում

Սերդար Քըլըչը Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հանդիպել հաջորդ շաբաթ Երևանում

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հանդիպել Երևանում։

«Ես պարոն Ռուբինյանին առաջարկում եմ հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, ու այն դարձնենք պատմական իրադարձություն», - ասել է թուրք դիվանագետը։

«Շատ լավ, մենք ձեզ հետ դա կքննարկենք և կորոշենք թե որտեղ և երբ հանդիպենք», - ի պատասխան հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը։