|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խորհրդարանում անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր, 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հայր Գեղամ Նազարյանին, ասել է. «Նենց չի, որ տխուր ձայնով եք ասում, ուրեմն ճիշտ է»: «ՉԻ». Նենց չի, Ալեն Սիմոնյան, որ եթե խրոխտ, բամբ ձայնով եք սա ասում, ուրեմն, խրոխտ եք: Նենց չի, որ Գեղամ Նազարյանը ձեր հետ խոսելիս կարող է ծիծաղել, ուրախ հանաք-շուլուխներով հաղորդակցվել: Էդ մարդը տխուր է և տխրելու պատճառ ունի:
Ձեզ ի՞նչ կա. դուք տխրելու բան չունեք. ուրախ-ուրախ Հրապարակի շենքերն եք ծակծկում, երջանիկ տեսքով Կատարում ֆուտբոլ եք նայում, կյանքը հաջող է ստացվել:
Բայց իմացեք, որ նենց չի, որ միշտ հավերժ եք լինելու: Մի օր էլ դուք եք տխրելու, այն ժամանակ ձեր տխրությանը ոչ ոք չի հավատա»: