|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր ԱԺ լիագումար նիստում քննարկման է դրվում «Սահամանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասով» հարցը, որը բարձրաձայնել է «Հայաստան» խմբակցությունը։ Անկասկած, այսօր Հայաստանի Հանրապետությունում և Արցախում սահմանին տիրող իրավիճակը մտահոգություն է մեր ժողովրդի համար, և հարցն ընդգրկելով՝ մենք այսօր կարող ենք հնարավորություն ստեղծել ուսումնասիրելու և քննարկելու այսօր սահմանին տիրող իրավիճակը․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ես գտնում եմ, որ բացասական եզրակացությունը, որը տվել է գլխադասային հանձնաժողովը, անընդունելի է բոլորիս համար, հատկապես՝ «Հայաստան» խմբակցության համար, որովհետև 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողություններից հետո, շարանը շարունակվում է, և այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակի վրա, որը տիրում է սահմաններին»,- ասաց նա։