|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քիչ առաջ Yerkir.am-ը զրուցեց «Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական շարժման անդամ Տիգրան Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց իր անձնական տեսակետը վարչապետ Տիգրան Սարգսյանի` երկխոսելու առաջարկի վերաբերյալ:
«Երկխոսությունն ինքնին լավ բան է, սակայն այս պահին այդ առաջարկը ժամանակավրեպ էր, քանի որ Սահմանադրական դատարանի որոշմանը մեկ շաբաթ է մնացել: Այլ կլիներ, եթե այդ առաջարկն արվեր մեկ ամիս առաջ կամ ավելի շուտ»,- ասաց նա:
Մարտիրոսյանի խոսքով` թերևս, մինչև ՍԴ որոշման ընդունումը պետք է սպասել: Իսկ հարցին` միգուցե այս քայլով կառավարությունը փորձում է պասիվացնե՞լ նախաձեռնության գործունեությունը, Տիգրան Մարտիրոսյանը պատասխանեց, որ, այո, նման տպավորություն է ստեղծվում, սակայն գուցեև լուրջ առաջարկ ունեն անելու:
Նա ընդգծեց, որ այս ամենը նախաձեռնության դիրքորոշումը չէ, այլ ընդամենը` իր կարծիքը: «Դեմ եմ»-ի դիրքորոշումը ավելի ուշ կհրապարակվի: