կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 17:05
Քաղաքական

Ես ծառայել եմ Հայաստանին ու Արցախին, անձերի չեմ ծառայել․ Սեյրան Օհանյան

Ամենակարևոր խնդիրներից մեկը, որ պատերազմից հետո և մինչ պատերազմն առաջացել է, մեր հասարակության պառակտումն է․ Ազգային ժողովում ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հասարակությունը պառակտելու գործունեության մեջ շատ մեծ դերակատարում ունի այսօրվա քաղաքական իշխանությունը։ Միասնականության գաղափարը, որը մեր ամբողջ պատմության ընթացքում մեզ ուղեկցել է, վտանգի պահին մենք եղել ենք միասնական, այս վերջին տարիների ընթացքում քայքայվել է։ Եվ պատերազմի ընթացքում այսօրվա քաղաքական իշխանությունը չկարողացավ համախմբել մեր ժողովրդին»,- նշեց նա։