|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Իրանի հակառակորդների անհիմն գործողությունները ջախջախիչ հարված կստանան։ Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim տեղեկատվական գործակալությունը։
Աշտիանին ընդգծել է, որ Իրանը վճռական է տրամադրված ռազմական իր ծրագրերը առաջ մղելու հարցում, որոնք հիմնված են երկրի ռազմական դոկտրինի վրա։ Նա նշել է, որ Իրանի զինված ուժերը ջախջախիչ հարված կհասցնեն ցանկացած անմիտ գործողության։
«Իրանն արդեն ցույց է տվել, որ իր պաշտպանունակությունն ու ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ձեռքբերումները ուղղված են միայն երկրի անվտանգության ապահովմանը, սահմանների պաշտպանությանը և ցանկացած պոտենցիալ սպառնալիքի կամ ագրեսիայի դեմ պայքարին»,- ասել է Իրանի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ այս օրերին Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ զորավարժություններից, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին իրանցի վարորդների ձերբակալությունից հետո: Ավելի վաղ հայտնել էինք որ Իրանցի հոգևորականը կոշտ քննադատության է ենթարկել ադրբեջանա-թուրքական տանդեմը։
Աղբյուրը՝ personanews.am