Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյոք ՀՀկ ԳՄ նիստում քննարկվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, Շարմազանովը պատասախանեց.
«Ոչ, ՀՀԿ-ն այսօր արտահերթ ընտրությունների հարց չի քննարկում, ավելին` արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն իրավական ու քաղաքական հիմքեր: Վարչապետ Փաշինյանը պատրաստվում է ԱԺ դատին ներկայացնել կառավարության ծրագիրը: ՀՀ Սահմանադրությունը տալիս է այն ուղիները, երբ կարող է արձակվել ԱԺ-ն: Քաղաքական գործընթացները շատ արագ են փոփոխվում, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի, 2-3 ամիս հետո: Այսօր ժամականավրեպ է խոսել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին»,- ասաց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել կառավարության գործունեությունը: Պատրաստ են քննարկել կառավարության ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը կբխի երկրի շահերից: